Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի«Կարմիր բլուր» գերեզմանոցի մոտ հնչել են կրակոցներ. կան վիրավորներ

Երևանի«Կարմիր բլուր» գերեզմանոցի մոտ հնչել են կրակոցներ. կան վիրավորներ
Հասարակություն
22:13, 02 апрель 2021
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ քաղաքացիները ստացել են հրազենային և սուր, կտրող–ծակող առարկայի հարվածից ստացած վնասվածքներ:

Նշվում է, որ վարկածներից մեկով՝ այս կրակոցները կապ ունեն ամիսներ առաջ Երևանի Մայիսի 9-ի փողոցում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած մեկ այլ սպանության հետ: 
 
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են նաև Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր, վարորդի նստատեղի վրա հայտնաբերվել է կրակված գնդակ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes–ի վարորդը ոչ մի կապ չունի նշված միջադեպի հետ, նա եկել է իր հարազատի հոգեհանգստի արարողությանը: