Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գողությունների մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան

Գողությունների մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան
Հասարակություն
15:08, 10 сентябрь 2022
Ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից սեպտեմբերի 9-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 29-ամյա Անդրանիկ Հ.-ն, որը 2017 թ. ապրիլի 28-ից ոստիկանության Մուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Խափանման միջոցը՝ կալանք:

Նա փոխանցվել է Մուշի բաժնի ծառայողներին: