Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կորոնավիրուսի 88 նոր դեպք Հայաստանում․ գրանցվել է 7 մահ

Կորոնավիրուսի 88 նոր դեպք Հայաստանում․ գրանցվել է 7 մահ
Հասարակություն
11:05, 15 февраль 2021
Հայաստանում փետրվարի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 88 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 169255 դեպքի, այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 684640 վերջին մեկ օրում` 2802 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 4211 պացիենտ. մեկ օրում նվազել է 9-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 161105 անձ` վերջին մեկ օրում 90 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 3147 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 792 է: