Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանրապետության հրապարակի շատրվանների շոուն կմեկնարկի 1 ժամ շուտ՝ 20:00-ին և կավարտվի 22:00-ին․ Երևանի քաղաքապետարան

Հանրապետության հրապարակի շատրվանների շոուն կմեկնարկի 1 ժամ շուտ՝ 20:00-ին և կավարտվի 22:00-ին․ Երևանի քաղաքապետարան
Հասարակություն
12:33, 12 сентябрь 2022
Հարգելի համաքաղաքացներ,

աշնանային ժամանակացույցի անցնելով պայմանավորված, Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրի գունաերաժշտական շոուն սեպտեմբերի 14-ից 1 ժամ շուտ կմեկնարկի: Ներկայիս 21:00-23:00-ի փոխարեն՝ շոուն կսկսվի 20:00-ին և կավարտվի 22:00-ին:

Սանիտարական մաքրման օրը կմնա երեքշաբթին:

Շատրվանային համալիրը կգործի մինչև նոյեմբերի 1-ը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։