Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի վերակառուցման նպատակով պետական բյուջեից կհատկացվի 5.135 մլրդ ՀՀ դրամ

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի վերակառուցման նպատակով պետական բյուջեից կհատկացվի 5.135 մլրդ ՀՀ դրամ
Հասարակություն
14:11, 10 апрель 2021
ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն-ի վերակառուցման նպատակով պետական բյուջեից կհատկացվի 5.135 մլրդ ՀՀ դրամ:

Արդյունքում`

✅ Ծառայությունների մակարդակը կհամապատասխանի միջազգային չափորոշիչներին

✅Կկառուցվի նոր մասնաշենք

✅ Կցակառույցների շնորհիվ կընդլայնվեն գործող մասնաշենքերը

✅ Կհիմնանորոգվեն գործող մասնաշենքերը

✅ Կբարեկարգվի կենտրոնի ամբողջ տարածքը

✅ Կենտրոնը կունենա 425 ստացիոնար և 9-ը անհետաձգելի բուժօգնության մահճակալ

✅ Կբացվի մանկական բաժանմունք