Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան հնարավոր է միայն COVID-19 դեմ պատվաստում ստանալուց հետո

ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան հնարավոր է միայն COVID-19 դեմ պատվաստում ստանալուց հետո
Հասարակություն
09:49, 08 февраль 2021
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը այսօր ֆեյսբուքյան գրառմամբ ճշգրտել է պայմանները, որոնք խստորեն պահպանելու դեպքում ՀՀ քաղաքացիների համար հնարավոր կլինի այցելել Վրաստան և ՌԴ։

«ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան հնարավոր է միայն COVID-19 դեմ պատվաստում ստանալուց հետո (երկու դեղաչափ), իսկ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի պատկան մարմինների կողմից տրված ելքի հատուկ թույլտվության պարագայում։

Մինչև մարտի 1-ը ՀՀ քաղաքացիները կարող են օդային ճանապարհով մեկնել Ռուսաստանի Դաշնություն հետևյալ պայմաններով՝

հարկավոր է ունենալ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան (առավելագույնը 72 ժամ վաղեմության)՝ արված ստորև ներկայացված լաբորատորիաների կողմից: Թեստի արդյունքները պետք է մուտքագրված լինեն «Ճամփորդի՛ր առանց Covid-19» բջջային հավելվածում»։