Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուստամ Գասպարյանն այսօր կդառնար 60 տարեկան

Ռուստամ Գասպարյանն այսօր կդառնար 60 տարեկան
Հասարակություն
22:17, 11 апрель 2021
Այսօր Ռուստամ Գասպարյանի ծննդյան օրն է եւ  այսօր էլ նրա ստեղծած "Սեւ հովազ" ռազմահայրենասիրական հկ ֊ի համագումարն էր։

Այսօր համագումարը Ռուստամ Գասպարյանին հավերժ նախագահ ընտրեց։
Ընտրեցին նաեւ "Սեւ հովազ" վարչության կազմ եւ այդ կազմն էլ նրա եղբորը՝  Սերոբ Գասպարյանին հկ-ի նախագահ ընտրեց։
 
 
Ռուստամ Գասպարյանի 29-ամյա որդին՝ Ռաֆայել Գասպարյանը զոհվել էր, իսկ ինքը՝ ծանր վիրավորում էր ստացել արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող մարտերի ժամանակ: Հոկտեմբերի 15-ին Ռ. Գասպարյանին վիրահատել էին Ստեփանակերտում, այնուհետև տեղափոխել Գորիսի ԲԿ, ապա՝ «Էրեբունի ԲԿ»։  Հոկտեմբերի 17-ին հայտնեցին Ռուստամ Գասպարյանի մահվան մասին լուրը։
 
Ռուստամ Գասպարյանը երկու գումարման խորհրդարանների պատգամավոր էր, Արցախյան առաջին պատերազմի մասնակից, Հայաստանի և Արցախի Արիության մեդալի շքանշանակիր: 

Ռուստամ Գասպարյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։