Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մայր Աթոռում և Հայոց Եկեղեցու թեմերում ամեն օր աղոթք կմատուցվի խաղաղության ու հայրենյաց պաշտպանների զորակցության համար

Մայր Աթոռում և Հայոց Եկեղեցու թեմերում ամեն օր աղոթք կմատուցվի խաղաղության ու հայրենյաց պաշտպանների զորակցության համար
Հասարակություն
12:08, 15 сентябрь 2022
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակումների և շարունակվող պատերազմական այս օրերին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայոց եկեղեցու թեմերում ամեն օր կմատուցվի մասնավոր աղոթք՝ խաղաղության և հայրենյաց պաշտպանների զորակցության համար:

Այս մասին տեղեկացնում են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմից և Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Արցախի թեմը կոչ է անում բոլոր արցախցիներին՝ մասնակից լինելու թեմի գործող եկեղեցիներում ամեն օր ժամը 19։00-ին կատարվող ժամերգությանը, որի ավարտին կկատարվի միասնական աղոթք՝ հանուն մեր երկրի խաղաղության և անսասանության։

«Յուրաքանչյուրի աղոթքը կարևոր է... Արթուն մնացեք, աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք (Մատթ.26:40-41)»,-ասված է  հաղորդագրությունում ։