Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր զոհերի հիշատակը

«Սեպտեմբերի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը ագրեսիա են իրականացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, և ՀՀ զինված ուժերի բազմաթիվ ներկայացուցիչներ, զինվորներ հայրենիքի պաշտպանության դիրքերում անձնուրացաբար զոհել են իրենց կյանքը»,- այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր զոհերի հիշատակը: