Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շիրակի մարզպետն այցելել է վիրավոր զինծառայողներին

Շիրակի մարզպետն այցելել է վիրավոր զինծառայողներին
Հասարակություն
18:42, 16 сентябрь 2022
Այսօր տեսակցել եմ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող Շիրակի մարզից այն զինծառայողներին, որոնք վիրավորում են ստացել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով։ Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

«Ընդհանուր առմամբ, տղաների առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ բավարար է։ Իսկ մեր հանդիպումից կարող եմ փաստել, որ բոլորի մարտական ոգին շատ բարձր է։

Շնորհակալություն հիվանդանոցի տնօրեն Արման Հովակիմյանին եւ ողջ բուժանձնակազմին՝ հոգատար եւ սրտացավ վերաբերմունքի համար։

Շուտափույթ ապաքինում՝ բոլոր վիրավորներին»,-գրել է նա։