Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փայտանյութի ապօրինի մթերման դեպքեր են բացահայտվել

Փայտանյութի ապօրինի մթերման դեպքեր են բացահայտվել
Հասարակություն
13:18, 15 февраль 2021
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցները ՀՀ ոստիկանությունից ստացած գրությունների հիման վրա Տավուշի մարզի

Իջևան քաղաքի բնակիչ Ա.Պ.-ի կողմից 8.1 խմ տախտակ ապօրինի մթերելու և տեղափոխելու փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 858.600 ՀՀ դրամի չափով:

Ծաղկավան գյուղի բնակիչ Գ.Գ-ի կողմից 0.55 խմ թափուկ փայտանյութ ապօրինի մթերելու և տեղափոխելու փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 9.9000 ՀՀ դրամի չափով:

Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Յ.Ա.-ի կողմից 0.8 խմ վառելափայտ ապօրինի մթերելու և տեղափոխելու փաստով հաշվարկել են շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 28.800 ՀՀ դրամի չափով:

Դիլիջան քաղաքի բնակիչ Գ.Զ.-ի կողմից 1.9 խմ վառելափայտ ապօրինի մթերելու և տեղափոխելու փաստով հաշվարկել են վնաս՝ 57.000 ՀՀ դրամի չափով:

Գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության բաժիններ: