Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը ծրագրում է սահմանափակել ավիափոխադրումները Թուրքիայի հետ

Ռուսաստանը ծրագրում է սահմանափակել  ավիափոխադրումները Թուրքիայի հետ
Հասարակություն
22:48, 12 апрель 2021
Ռուսաստանը ծրագրում է ապրիլի 15-ից սահմանափակել  ավիափոխադրումները Թուրքիայի հետ՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված. հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հնարավոր է սահմանափակումները պահպանվեն մինչև մայիսի 31-ը: Այլ մանրամասներ հայտնի կդառնան առաջիկայում:

 Նշվում է, որ այս պահին Թուրքիայում հանգստանում են ՌԴ 25-30 հազար քաղաքացիներ: Հայտնի չէ, թե որոշման ընդունումից հետո ինչպես է կազմակերպվելու նրանց փոխադրումը Ռուսաստան: