Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չեմ կարող ասել, թե այդ դեպքով ինչու արձագանք չի եղել. քաղաքապետի արձագանքը՝ ավագանու անդամի դիտարկմանը

Չեմ կարող ասել, թե այդ դեպքով ինչու արձագանք չի եղել. քաղաքապետի արձագանքը՝ ավագանու անդամի դիտարկմանը
Հասարակություն
13:28, 23 сентябрь 2022
Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը փոխքաղաքապետի ընտրության ժամանակ նկատեց, որ քաղաքում խնդիրների շարքում է նաև մարդկանց անվտանգության հարցը, քանի որ ուժեղ քամիների ժամանակ ծառեր են տապալվում, ինչը լուրջ վտանգներով է լի:

Նա նշեց, որ Տիգրան Ավինյանին հարց չունի պարզապես առիթից օգտվելով այդ դիտարկումն արեց:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն արձագանքեց, նշելով, որ ծառերը որոնք տապալվել են բավականին հին են:

«Այն ծառերը, որոնք աճում են քաղաքային միջավայրում իրենց կյանքը բավականին կարճ է, պետք է փոխարինում իրականացվի»,-նշեց Հրաչյա Սարգսյանը: