Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մահացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայրը

Մահացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայրը
Հասարակություն
13:38, 23 сентябрь 2022
«Իմ ընտանիքը կորցրեց ծնողի, պապիկի, սիրո և ոգեշնչման աղբյուրի՝ հայրիկիս՝ Դոնալդ Բլինքենին: Նա ծառայել է ԱՄՆ ռազմաօդային ուժերում, եղել ԱՄՆ դեսպան, Մարկ Ռոտկո հիմնադրամի նախագահ, Նյու Յորքի պետական համալսարանի նախագահ։ Հայրս ծառայել է իր քաղաքին, նահանգին ու երկրին։ Հայրս ինձ ոգեշնչել է պետական ծառայության: Նա ապրել է պարկեշտ, արժանապատիվ ու համեստ կյանքով։ Նա սիրում էր իր կնոջը՝ Վերային, և իր ընտանիքին։ Նա հիանալի կյանք է կառուցել և ինձ տվել հիանալի կյանք։ Ես սիրում եմ քեզ, հայրիկ»,- գրել է Էնթոնի Բլինքենը Twitter-ում։