Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոր Նորքի ոստիկանները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Նոր Նորքի ոստիկանները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
Հասարակություն
16:45, 24 сентябрь 2022
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 23-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 38-ամյա Հրանտ Ս.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով.  տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Նա ներկայացվել է դատարան: