Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լուրերը, թե Արցախից ջոկատներ են ժամանել Ջերմուկ սահմանների պաշտպանությանն աջակցելու համար, իրականությանը չեն համապատասխանում. ՀՀ ՊՆ խոսնակ

Լուրերը, թե Արցախից ջոկատներ են ժամանել Ջերմուկ սահմանների պաշտպանությանն աջակցելու համար, իրականությանը չեն համապատասխանում. ՀՀ ՊՆ խոսնակ
Հասարակություն
15:55, 24 сентябрь 2022
Շրջանառվող լուրերը, թե ՀՀ-ի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ Արցախից ջոկատներ են ժամանել Ջերմուկ սահմանների պաշտպանությանն աջակցելու համար, իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ էին շրջանառվել, որ սեպտեմբերի 13-ին ռազմական գործողությունները սկսվելուց քիչ անց Արցախից մի մեծ ու պատրաստված ջոկատ է ժամանել Ջերմուկ` մեր սահմանների պաշտպանությանն աջակցելու համար:
«Հրապարակ»-ը գրել էր, որ ջոկատը կազմված է եղել Արցախում կռված, լավ պատրաստված տղերքից` Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մերձավորներից ու թիկնապահներից:

«Ջոկատը գլխավորել են Արցախի ԱԱԾ փոխտնօրեն հայտնի Չոլկան` Ազգային հերոս Արարատ Մելքումյանը, ՊՊԾ պետ Հրահատ Եսայանը, հատուկ ստորաբաժանման հրամանատար Ռոլանդ Այդինյանը»,- հայտնել էր կայքը: