Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօրվանից նոր շարժակազմով սկսել է աշխատել 38 համարի երթուղին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ այսօր՝ վաղ առավոտից նոր շարժակազմով սկսել է  աշխատել  38 համարի երթուղին։

 Այսուհետ 11 փոքր ավտոբուսով համալրված երթուղին առավոտյան 07.00-ից կաշխատի  Ծարավ աղբյուր թաղամասից, Կենտրոնով մինչև «Երևանի ՋԷԿ» և հակառակ ուղղությամբ։ 

Հիշեցնենք, որ պետք է վճարել նստելիս, մետաղադրամի համար նախատեսված սարքը ընդունում է միայն 100 դրամանոցներ։ Շուտով կներդրվի  նաև էլեկտրոնային վճարման համակարգ:

Առաջիկայում մոտավորապես 10-15 օր հաճախականությամբ նոր երթուղիներ կշահագործվեն: