Քաղաքացիակենտրոն
լրատվություն

7 բալանոց երկրաշարժ Թուրքիայի Արդահան քաղաքից 19 կմ հարավ. զգացվել է նաև Շիրակի մարզում և Երևանում

7 բալանոց երկրաշարժ Թուրքիայի Արդահան քաղաքից 19 կմ հարավ. զգացվել է նաև Շիրակի մարզում և Երևանում
Հասարակություն
18:35, 27 сентябрь 2022


Սեպտեմբերի 27-ին` տեղական ժամանակով ժամը 18:08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:08-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․93⁰ և արևելյան երկայնության 42․74⁰ աշխարհագրական կոորդինատներով Թուրքիայի Արդահան քաղաքից 19 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 5․1 մագնիտուդով երկրաշարժ,տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզում՝ 2-3 բալ և Երևան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ։