Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժել է ազատել 35 միլիոն դրամ գրավի դիմաց

Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժել է ազատել 35 միլիոն դրամ գրավի դիմաց
Հասարակություն
19:40, 28 сентябрь 2022
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է գրավի դիմաց հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանքից ազատ արձակել կամ փոխել խափանման միջոցը: Տեղեկությունը հայտնեԼ է Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:

Հիմնավորումը նույնն է՝ նախկինում Տոնոյանը եղել է բարձրաստիճան պաշտոնատար անձ, ՀՀ պաշտպանության նախարար, և գործով անցնող անձինք, ըստ էության, հիմնականում նույն նախարարության ներկա և նախկին աշխատակիցներ են, մտավախություն կա, որ կախվածություն կամ այլ հարաբերություններ օգտագործելով՝ Դավիթ Տոնոյանը կարող է ազդեցություն ունենալ նրանց վրա, ինչը Տոնոյանի փաստաբանն անհիմն է համարում:

Նշենք, որ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու դիմաց առաջարկվել է 35 միլիոն դրամ: