Ղազախստանի հետ սահմանին կտեղակայվի մոբիլիզացիոն կետ

Հասարակություն
Աստրախանի մարզի իշխանությունները մտադիր են Ղազախստանի հետ սահմանին տեղակայել մասնակի մոբիլիզացիայի ժամանակավոր կետ, հայտնում է մարզի նահանգապետի մամուլի ծառայությունը։
«Առաջիկա օրերին Ղազախստանի հետ սահմանին կտեղակայվի մասնակի մոբիլիզացիայի ժամանակավոր կետ՝ ծանուցագրերի տրամադրմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Կրասնոյարսկի շրջանի տարածքում է գտնվում «Կարաուզեկ» հսկիչ անցակետը՝ դեպի Ղազախստան ավտոմոբիլային տրանսպորտի հիմնական անցակետը։ Այստեղ գոյացել է երկիրը լքել ցանկացողների բազմակիլոմետրանոց հերթ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ից Ղազախստան է մուտք գործել 98 հազար ռուս: