Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ակնհայտ է, որ հայ զինծառայողներն անզեն են. չեն դիմադրում․ ՄԻՊ-ը՝ հայ ռազմագերիներին գնդակահարելու մասին

Ակնհայտ է, որ հայ զինծառայողներն անզեն են. չեն դիմադրում․ ՄԻՊ-ը՝ հայ ռազմագերիներին գնդակահարելու մասին
Հասարակություն
11:39, 03 октябрь 2022
Հանրային հեռուստաընկերության եթերում «Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների» վերաբերյալ քննարկման ժամանակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը խոսել է հոկտեմբերի 2-ին համացանցում հայտնված տեսանյութի մասին, որտեղ երևում է՝ ինչպես են ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում հայ ռազմագերիներին։ 
Գրիգորյանը հայտնել է, որ Պաշտպանի հաստատությունը նաև գիտի՝ դեպքը տեղի է ունեցել Հայաստանի սուվերեն տարածքում. «Տեսանյութի բովանդակությունը վերլուծելիս՝ ակնհայտ է, որ հայ զինծառայողներն անզեն են. չեն դիմադրում։ Մենք գործ ունենք կոնկրետ ռազմագերու կարգավիճակի հետ, և կա ուղղակիորեն ադրբեջանական զինծառայողների կողմից մտադրված, կանխամտածված սպանություն»։ 
Տեսանյութի վերաբերյալ Պաշտպանի վերլուծություններն արդեն ուղարկվել են Միջազգային մասնագիտացված կազմակերպություններին ու նաև այլ դերակատարներին. «Մենք հետամուտ ենք լինելու, որ սա իր գնահատականը ստանա»,- նշել է Գրիգորյանը։  
Ինչ վերաբերում է Ադրբեջանում նմանատիպ գործերի քննությանը, Պաշտպանն ասել է, որ Ադրբեջանում արդարադատություն չի իրականացվում, ձևական, արհեստական շղարշ են ստեղծում միջազգային հանրության առջև։