Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուժգին երկրաշարժ Իրանում. այն զգացվել է նաև Հայաստանում ու Արցախում

Ուժգին երկրաշարժ Իրանում. այն զգացվել է նաև Հայաստանում ու Արցախում
Հասարակություն
09:56, 05 октябрь 2022
Հոկտեմբերի 5-ին՝ տեղական ժամանակով ժամը 04:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 00:21-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.35⁰ և արևելյան երկայնության 45.72⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան` Մարանդ քաղաքից 9 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5․5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 5-6 բալ, Վայոց ձորի, Արարատի մարզերում՝ 3-4 բալ, Կոտայքի մարզում, Երևանում և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ։