Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկական կողմին է փոխանցվել ևս մեկ զինծառայողի աճյուն

Հայկական կողմին է փոխանցվել ևս մեկ զինծառայողի աճյուն
Հասարակություն
21:34, 14 апрель 2021
Ադրբեջանական կողմը Արցախի Մարտունու շրջանում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն, նշելով, որ դիակը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնքի վարչական տարածքից. հայտնում են Արցախի ԱԻՊ ծառայությունից: 

Հայ զինծառայողի ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։ 

Այսպիսով, պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներից տարհանված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1542։