Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գեղարքունիքի մարզի Կուտական բնակավայրում ինտենսիվ փոխհրաձգություն չի արձանագրվել՝ զոհեր և վիրավորներ չկան․ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար

Գեղարքունիքի մարզի Կուտական բնակավայրում ինտենսիվ փոխհրաձգություն չի արձանագրվել՝ զոհեր և վիրավորներ չկան․ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար
Հասարակություն
12:03, 07 октябрь 2022
Գեղարքունիքի մարզի Կուտական բնակավայրում ինտենսիվ փոխհրաձգություն չի արձանագրվել՝ զոհեր և վիրավորներ չկան, այս պահի դրությամբ փոխհրաձգություն չկա։ Այս մասին Civic.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Նշենք, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Ֆեյսբուքի իր էջում գրառwum էր կատարել՝ նշելով, որ Գեղարքունիքի մարզի Կուտական բնակավայրի բնակիչների խոսքով՝ թշնամին այսօր առավոտից՝ ժամը 9:00-ից մինչ այժմ, որոշակի դադարներով, շարունակ հրաձգային զինատեսակներից կրակ է բացում տեղի հայկական դիրքերի ուղղությամբ:
ՊՆ մամուլի քարտուղարից հետարքրվեցինք՝ արդյո՞ք այլ ուղղություններով եղել են կրակոցներ, որին ի պատասխան՝  Արամ Թորոսյանն արձագանքեց․ «Ինտենսիվ փոխհրաձգությունների դեպքում մենք պաշտոնական հաղորդագրություն ենք տալիս»։