Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մաշտոցի բաժնի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

Մաշտոցի բաժնի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
Հասարակություն
12:58, 08 октябрь 2022
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 7-ին Արշակունյանց պողոտայում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 23-ամյա Թաթուլ Մ.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 15-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) մեղադրանքով. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Խափանման միջոցը՝ կալանք: