Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Հասարակություն
13:31, 09 октябрь 2022
Հոկտեմբերի 8-ի երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան  հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդի կրակը:
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: