Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում

Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում
Հասարակություն
11:18, 10 октябрь 2022
Էդգար Աբրահամյանը նշանակվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Բավականին շատ անելիքներ ունեք՝ սկսած մեր զանգերի կենտրոնից, փաստաթղթաշրջանառությունից, քաղաքացիների կողմից Ֆեյսբուքում բարձրացրած տարբեր հարցերին պատասխանելուց։ Այս ամեն ինչը պետք է համակարգեք, և որակը 180 աստիճանով պետք է փոխվի։ Ակնկալում եմ, որ փոփոխությունները մեր քաղաքացիները շուտով կտեսնեն»,- նշեց Երևանի քաղաքապետը՝ ներկայացնելով նոր պաշտոնյայի գործառույթները։