Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 2 զոհի և 3 վիրավորի պատճառ դարձած ողբերգական վթարի փաստով

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 2 զոհի և 3 վիրավորի պատճառ դարձած ողբերգական վթարի փաստով
Հասարակություն
12:06, 10 октябрь 2022
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում տեղի ունեցած՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախնական տվյալներով, 2022 թվականի հոկտեմբերի 9-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, հիշյալ վայրում միմյանց են բախվել «Պորշ» և «Զիլ» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վարորդները տեղում մահացել են, իսկ «Պորշ» ավտոմեքենայի 3 ուղևոր՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: