Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԻՆ-ը հերքում է Երևանում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին տարածվող ապատեղեկատվությունը

ԱԻՆ-ը հերքում է Երևանում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին տարածվող ապատեղեկատվությունը
Հասարակություն
17:11, 15 февраль 2021
ԱԻՆ-ը հերքում է Երևանում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին տարածվող ապատեղեկատվությունը։

«Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում շարունակվում է շրջանառվել այն ապատեղեկատվությունը, թե Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, Երևանում, ուժեղ երկրաշարժ է սպասվում: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը կրկին պաշտոնապես հերքում է այդ տեղեկատվությունը:

Հորդորում ենք չնպաստել կեղծ լուրերի և խուճապի տարածմանը, հետևել բացառապես ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին:

Նշենք, որ այս պահին երկրաշարժի օջախում լարվածությունը շարունակում է մարել»,- ասված է ԱԻՆ տարածած հաղորդագրության մեջ։