Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պայմանագրային զինծառայողների աշխատավարձը ըստ էության կրկնապատկվելու է. վարչապետ

Պայմանագրային զինծառայողների աշխատավարձը ըստ էության կրկնապատկվելու է. վարչապետ
Հասարակություն
10:38, 13 октябрь 2022
«Նախագիծը ըստ էության պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կրկնապատկելու մասին է, բայց այս դեպքում էլ անցել ենք նույն ճանապարհը, ինչ ուսուցիչների դեպքում»,- այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանըպաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կողմից օրենսդրական նախաձեռնությունը ներկայացվելուց հետո:

Վարչապետը հույս հայտնեց, որ օրենքի ընդունումից անմիջապես հետո կսկսվի զինծառայողների կամավոր ատեստավորման գործընթացը. «Այսինքն՝ զինծառայողը ատեստավորում անցնելուց հետո կստանա կրկնակի աշխատավարձ, երբեմն ավելին, և այս գործընթացը շարունակական բնույթ կունենա»:

Փաշինյանի խոսքով՝ սա բանակի բարեփոխումների հայեցակարգի կարևոր և անբաժանելի մասն է. «Մենք խնդիր ենք դրել, որ այդ բարեփոխումների արդյունքում պիտի ունենանք պրոֆեսիոնալ բանակ, ընդ որում՝ այդ բանակի զինծառայողը պիտի չունենա բնակարանի խնդիր, հացի խնդիր, ընտանիքի անդամների առողջապահության կարիքների ապահովման խնդիր և երեխաների ուսումը կազմակերպելու խնդիր»:

Ինչպես նշեց վարչապետը, որոշում կա նույն համակարգը ներդնելու ոստիկանությունում ՆԳՆ հիմնադրման տրամաբանության մեջ, ԱԱԾ-ում, փրկարար ծառայությունում. «Ես շատ ուրախ եմ, որ այս բանաձևը գտել ենք, և շատ կարևոր է, որ այդ բանաձևը չվարկաբեկվի»: