Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում կորած 21-ամյա աղջկա գերի ընկնելու վարկածն անգամ չի քննարկվել․ Ստեփանակերտի քաղաքային վարչություն

Արցախում կորած 21-ամյա աղջկա գերի ընկնելու վարկածն անգամ չի քննարկվել․ Ստեփանակերտի քաղաքային վարչություն
Հասարակություն
17:31, 15 февраль 2021
Արցախի  ոստիկանությունը այսօր հայտարարություն էր տարածել, որ Ստեփանակերտի 21-ամյա բնակչուհի Հ. Ա.-ն տնից դուրս է եկել երկու օր առաջ և առ այսօր չի վերադարձել:

Civic.am-ի հետ զրույցում Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ Սարգսյանը նշեց, որ  դեպքի հետ կապված դեռ տեղեկություն չունեն, եւ կորած քաղաքացու գերի ընկնելու վարկածը անգամ չի քննարկվել։ Նրա խոսքով՝ հարազատները փոխանցել են, որ աղջիկը մտավոր խնդիրներ չունի։

Որոնողական աշխատանքները շարունակվում են։