Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանական ստորաբաժանումները հրադադարը խախտում են նախ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ խոսնակ

Ադրբեջանական ստորաբաժանումները հրադադարը խախտում են նախ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ խոսնակ
Հասարակություն
10:38, 18 октябрь 2022
Մարտական շփման գծում, մասնավորապես` Սոթք-Կուտական հատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ծառայության գիշերային դիտարկման և վերլուծության արդյունքում պարզվել է, որ նրանց ստորաբաժանումները հրադադարը խախտում են նախ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ: 

Այդպիսով, Ադրբեջանի ԶՈՒ-ն, նախ ստեղծում է տպավորություն, որ  հայկական կողմն է կրակում իր հենակետերի ուղղությամբ, ապա սկսում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ իբր ի պատասխան հայկական կողմից բացված կրակի: