ԵՄ տեխնիկական գնահատման առաքելությունը Գեղարքունիքում ծանոթացել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին

Հասարակություն
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությանը, ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար գնդապետ Վահրամ Գրիգորյանի և Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ, ուղեկցել է Վարդենիս համայնքի՝ 2022 թվականի ադրբեջանական ագրեսիայի արդյունքում տուժած Տրետուքի և Կուտական բնակավայրերի սահմանամերձ գոտիներ։
Մարզպետը հանգամանալից ներկայացրել է թշնամու ձեռնարկած ագրեսիայի արդյունքում Ճամբարակ և Վարդենիս խոշորացված համայնքներում տուժած 12 բնակավայրի մասին տեղեկատվություն, որոնցից բազմաթիվ վնասներ են կրել Սոթք և Կութ բնակավայրերը։
148 շենք-շինություն վնասվել է Սոթքում, 12 բնակարան՝ Կութում, 2 բնակարան՝ Վերին Շորժայում։
«Ունենք վնասված երկու դպրոց, մեկ մանկապարտեզ, բնակավայրերի վարչական շենքեր, գրադարան և բուժկետ։ Ունենք հրետակոծությունից տուժած 8 բնակարան, որոնք պետք է կառուցվեն հիմնովին։ Վնասվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները, մոտ 40 տոկոսով ռիսկային է դարձել գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը»,- նշել է Սարգսյանը։
ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը ԵՄ պատվիրակության անդամներին տեղում ներկայացրել է զեկույց 2021 թվականի մայիսի 12-ին և 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ ձեռնարկված ագրեսիայի հետևանքները։
Դիտարկումներն իրականացվել են չափիչ սարքերի միջոցով։
ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակության անդամները վստահեցրել են, որ կիրականացնեն խորը ուսումնասիրություններ և պարբերաբար կներկայացնեն զեկույցներ։