Արցախի նախագահը հանդիպում է ունեցել ԱՀ նորաստեղծ հանրային խորհրդի կազմի հետ

Հասարակություն
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ԱՀ նորաստեղծ հանրային խորհրդի կազմի հետ։
Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ երկրի ղեկավարը Հանրային խորհրդի անդամներին արդյունավետ աշխատանք է մաղթել՝ շեշտելով, որ այն պետք է առաջին հերթին ուղղված լինի պետական կառավարման համակարգի նկատմամբ հանրային վերահսկողության ուժեղացմանն ու հասարակություն-պետություն կապերի խորացմանը։
Հանդիպման ընթացքում հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ վերջին ռազմա-քաղաքական զարգացումները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական իրավիճակին և ներքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր։