Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևն այցելել է Մատենադարան

Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևն այցելել է Մատենադարան
Հասարակություն
19:05, 22 октябрь 2022
Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը հոկտեմբերի 22-ին այցելել է  Մաշտոցյան Մատենադարան։

Այս մասին տեղեկացնում է Մատենադարանի ֆեյսբուքյան էջը։

Հյուրը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի և թանգարանային մասի ղեկավար Նազենի Ղարիբյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել թանգարանային համալիրում, ծանոթացել հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը, այլալեզու ձեռագրերի ցուցադրությանը։

Պարոն Կովաչևին ներկայացվել է նորաբաց «Ժամանակին ընդառաջ. Վերականգնումը Հայաստանում» ցուցադրությունը։

Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևին: