Քաղաքացիակենտրոն
լրատվություն

53 փաթեթ մարդսաիրական օգնություն՝ ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով տուժած Ներքին Հանդ համայնքին

53 փաթեթ մարդսաիրական օգնություն՝ ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով տուժած Ներքին Հանդ համայնքին
Հասարակություն
12:35, 24 октябрь 2022
53 փաթեթ մարդասիրական օգնություն՝ սնունդ և հիգիենիկ պարագաներ, տրամադրվեց Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքին, որը Սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների հետևանքով կորցրել է վարելահողերը և արոտավայրերը: Այս մասին հայտնում են ԿՄԽԿ Հայաստանյան գրասենյակից։

Սահմանամերձ համայնք Հայկական Կարմիր խաչի ընկերության թիմը հասավ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ:
Օգնությունը տրամադրվել է ԿԽՄՖ Արտակարգ իրավիճակներին արձագանքման ֆոնդի աջակցությամբ:

Ֆոնդի միջոցներով ընդհանուր առմամբ տուժած համայնքներին և ներքին տեղահանված անձանց կտրամադրվի սննդի 5500 փաթեթ, հիգիենիկ պարագաների 5500 փաթեթ, անկողնային պարգաների 300 հավաքածու, Ջերմուկի և Գորիսի միջնակարգ դպրոցներում կստեղծվեն Անվտանգ տարածքներ (2), որոնք կծառայեն որպես զարգացման կենտրոններ:

Սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների հետևանքով տուժած համայնքներին և ներքին տեղահանված անձանց Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ԿԽՄԿ, ԿԽՄՖ, Մոնակոյի Կարմիր խաչի և «Հանթեր ֆուդ» կազմակերպության աջակցությամբ ընդհանուր առմամբ տրամադրել է ավելի քան 5000 միավոր/փաթեթ/կտոր մարդասիրական օգնություն՝ սննդի, հիգիենիկ պարագաների, հագուստի, Առաջին օգնության արկղերի, կենցաղային և խոհանոցային իրերի, անկողնային պարագաների, առաջին հոգեբանական աջակցության տեսքով:

Աջակցությունը տրամադրվել է Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Տավուշի, Շիրակի մարզերի տուժած և ներքին տեղահանված անձանց հյուրընկալած համայներում և Երևանում: