Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Գազպրոմ Արմենիա»-ն զգուշացնում է՝ գործող կեղծ կայքերն ընկերության հետ առնչություն չունեն

«Գազպրոմ Արմենիա»-ն զգուշացնում է՝ գործող կեղծ կայքերն ընկերության հետ առնչություն չունեն
Հասարակություն
16:47, 25 октябрь 2022
Ներկայում համացանցում գործող, անհայտ անձանց կողմից ստեղծված կեղծ կայքերը, որոնք քաղաքացիներին առաջարկում են շահույթ ստանալ «Գազպրոմ Արմենիա»-ի «բաժնետոմսերի ձեռքբերման, նախագծերում ներդրումներ կատարելու» միջոցով, ընկերության հետ որևէ առնչություն չունեն։ Այս մասին հատնեցին «Գազպրոմ Արմենիա»-ից:

Ընկերությունը զգուշացնում է, որ քաղաքացիներից դրամական միջոցների ներգրավման գործառույթներ չի իրականացնում, ընկերության ներդրումային ծրագրերի իրագործման կամ բնական գազի առքուվաճառքի հետ կապված կոմերցիոն առաջարկներ չի ներկայացնում։

Բացի այդ, «Գազպրոմ Արմենիա»-ն արժեթղթերի շուկայում որևէ գործունեություն չի իրականացնում։ Կեղծ կայքերում զետեղված ցանկացած արտոնագիր, վկայագիր, հավաստագիր կամ նմանատիպ այլ «փաստաթուղթ», որում հիշատակված է ընկերության անվանումը, հանդիսանում է կեղծիք, որի օրինակը ներկայացվում է ստորև։

«Ընդ որում՝ կեղծ կայքերի հեղինակներն ապօրինաբար օգտագործում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի պաշտոնական ապրանքանիշը՝ թյուրիմացության մեջ գցելով քաղաքացիներին»,- հայտնում են ընկերությունից՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ նմանատիպ գործողությունները խարդախության դրսևորում են։

Ստորև ներկայացվում է կեղծ կայքի օրինակը, որի միջոցով անհայտ անձինք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի անունից առաջարկում եմ ներդրումներ կատարել Ընկերության նախագծերում։

«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է, որ ընկերության գործունեությանն առնչվող տեղեկատվությունը հրապարակվում է բացառապես ընկերության պաշտոնական կայքում և Facebook սոցիալական ցանցի պաշտոնական էջում։