Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավտովթարի հետևանքով երեք անչափահաս է մահացել

Ավտովթարի հետևանքով երեք անչափահաս է մահացել
Հասարակություն
13:13, 26 октябрь 2022
Հոկտեմբերի 25-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Օշական-Աշտարակ ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով մեքենայում առաջացել է հրդեհ: 16-ամյա վարորդ Էդուարդ Գրիգորյանը և ուղևորները՝ 16-ամյա Միհրան Միրիջանյանն ու 17-ամյա Նարեկ Պողոսյանը, մահացել են, իսկ 16-ամյա ուղևոր Ալբերտ Ներսիսյանը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Կատարվում է նախաքննություն։