Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մանկական Եվրատեսիլին» ընդառաջ կենտրոնական տոնածառի մոնտաժման աշխատանքները կսկսվեն սովորականից ավելի վաղ. Երևանի քաղաքապետի տեղակալ

«Մանկական Եվրատեսիլին» ընդառաջ կենտրոնական տոնածառի մոնտաժման աշխատանքները կսկսվեն սովորականից ավելի վաղ. Երևանի քաղաքապետի տեղակալ
Հասարակություն
18:28, 26 октябрь 2022
Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Հաշվի առնելով այս տարի Երևանի քաղաքապետարանի կողմից մեծամասշտաբ ամանորյա լուսավորության նախագծի իրականացումը և այն, որ Երևանում անցկացվելու է 2022 թվականի «Մանկական Եվրատեսիլը», ու մեր քաղաքը բազմաթիվ հյուրեր է ընդունելու՝ Ամանորին ընդառաջ կենտրոնական տոնածառի մոնտաժման աշխատանքները կսկսվեն սովորականից ավելի վաղ»,- գրել է Սուրեն Գրիգորյանը: