Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զինվորները ծառայության 6 ամսից հետո կարող են անցնել պայմանագրային զինծառայության՝ ստանալով աշխատավարձ. Նիկոլ Փաշինյան

«Ըստ էության ժամկետային զինծառայություն անցած զինվորները 6 ամիս ծառայություն անցնելուց հետո կարող են անցնել պայմանագրային զինծառայության, այսինքն՝ ծառայեն, աշխատավարձ ստանան: Իրենց հետ պայմանագրի ժամկետը կսահմանվի 5 տարի»,- այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կողմից ներկայացված նախագիծը:

Վարչապետի խոսքով՝ նրանք նույնպես կմտնեն ատեստավորման այժմ գործարկվող կանոնի մեջ. «Այսինքն՝մինչև ատեստավորումը կծառայեն հին աշխատավարձի դրույքներով, իսկ ատեստավորումից հետո՝կրկնապատկված դրույքներով: Այնտեղ իհարկե որոշակի մեխանիզմներ կան, որ եթե պայմանագրային զինծառայության անցնելուց հետո 3 ամսվա ընթացքում անցնեն ատեստավորում, նախորդ երեք ամսվա աշխատավարձերը կվճարվեն արդեն բարձրացված դրույքով, իսկ հետագայում արդեն՝ ատեստավորման պահից սկսած»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պայմանագիրը խզելու դեպքում նրանք իրենց երկու տարվա ծառայությունը կլրացնեն և կզորացրվեն:

«Սա պրոֆեսիոնալ բանակի անցման քայլերից մեկն է»,- ընդգծեց վարչապետը: