Մտածելու բան ունենք՝ մնալո՞ւ ենք ՀԱՊԿ-ում, թե՞ չենք մնալու, մենք հիմա ցեղասպանվում ենք մանր-մանր, իրենք նույնիսկ կարծիք չեն հայտնում․ Սասուն Միքայելյան
«Ժամանակը ցույց կտա՝ ով ինչ սխալ է արել, ով է դավաճան։ Այսօր ազգը բաժանվել է 4-5 մասի, կեսը մի կեսին ասում է՝ դավաճան եք։
Մի հատ եկեք հասկանանք, համախմբվենք, նախ մեր սահմանները պահենք, հետագայում ով դավաճանել է, իր պատիժը կստանա։ Կլինի դա Նիկոլ Փաշինյան, կլինի դա Ռոբերտ Քոչարյան, կլինի Սասուն Միքայելյան, կլինի Սերժ Սարգսյան, ով կլինի։ Պետք չի բերել բարդել այսօրվա իշխանության վրա, երեք տարվա ընթացքում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով 44-օրյա պատերազմի պարտության մասին՝ ասաց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։
Նա նշեց, որ այս իշխանություններն էլ ունեն թերություններ, բայց եթե դուք ուզում եք, որ այսօր մենք հզորանանք, պիտի թողնենք քաղաքի կենտրոնում կատարվող ամեն ինչը և պետք է կանգնել բանակի կողքին։
Խոսելով նաև այն մասին, որ պատերազմից հետո թշնամին մտել է մեր տարածք, Սասուն Միքայելյանն ասաց. «Մենք չկորցրինք, իրենք ներխուժել են մեր տարածք, և ՀԱՊԿ-ը պարտավոր էր մեզ օգնել, և ՀԱՊԿ-ն է պարտավոր նրանց այդ սահմաններից դուրս հանել։ Եթե չէ, մենք պարտավոր ենք համախմբվել և պատերազմով վերցնել։ Մենք պատերազմից չենք վախենում»։
Այնուհետև պատասխանելով այն հարցին, թե վարչապետն ասել է, որ թշնամանքը մեր հարևանների հետ պետք է կառավարել, հնարավո՞ր է արդյոք դա, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն ասաց, որ իր համար թուրքը թուրք է, վարչապետը քաղաքական մասն է պահում։
«Մենք Թուրքիայի հետ ճամփա էլ ենք ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ։ Եթե մենք կարողանանք այնպես անել, որ ՀՀ ենթակայության տակ ճամփա լինի... բոլոր պետություններն էլ ուզում են, որ կոմունիկացիաներն իրենց տարածքով անցնեն։ Եվ այս մեծ քաղաքականության մեջ մենք ունենք դաշնակիցներ, որ պետք է մեր կողքին լինեին, բայց չեղան։ Մենք մտածելու տեղ ունենք, ժողովուրդ ջան։ Պարզ ասեմ՝ մնալո՞ւ ենք ՀԱՊԿ-ի մեջ, թե՞ դուրս ենք գալու, ՀԱՊԿ-ը մեզ օգնելո՞ւ է, թե՞ չէ»,- ասաց Սասուն Միքայելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան