Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեղի է ունեցել «Սփյուռքը էներգետիկայի, շրջակա միջավայրի և կլիմայի պահպանության հարցերում» պանելային քննարկում

Տեղի է ունեցել «Սփյուռքը էներգետիկայի, շրջակա միջավայրի և կլիմայի պահպանության հարցերում» պանելային քննարկում
Հասարակություն
10:25, 31 октябрь 2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է  «Սփյուռքը էներգետիկայի, շրջակա միջավայրի և կլիմայի պահպանության հարցերում» թեմայով պանելային քննարկման։

Քննարկումը  վարել է  ՀԱՀ Յակոբեանը բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Գասպարյան Ամիրխանյանը: 

Բանախոսներն էին բիզնես փորձագետ Ռոբերտ Սիլագաձեն, դոկտոր և և էներգետիկայի փորձագետ Ժերալդ Օզունյանը և «Հայաստան ծառատունկ ծրագրի» խորհրդատու Արթուր Հարությունյանը։

Փորձագետները արդյունավետ զրույց են ունեցել  էներգետիկայի, շրջակա միջավայրի և կլիմայի պահպանության գործում Սփյուռքի ներդրումների մասին։