Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր այսօրվա հանդիսությունը թույլ տվեք վերնագրել Օհան Դուրյանի 3-րդ վերադարձը. Վահան Վարդապետյան․ տեսանյութ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցավ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի արձանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ վարչապետը, ՀՀ նախագահը, կառավարության անդամներ, պատգամավորներ և այլ հյուրեր։

Օհան Դուրյանի մտերիմ, բժիշկ Վահան Վարդապետյանը, որը արձանի նախաձեռնության հեղինակներից մեկն է, իր խոսքում ասաց, որ  այսօրվա հանդիսությունը թույլ տվեք վերնագրել «Օհան Դուրյանի 3-րդ վերադարձը»։

«1957 թվական, վերադարձ Խորհրդային Հայաստան, 1991 թվական, վերադարձ անկախացած Հայաստանի Հանրապետություն, և այսօր՝ 2022 թվականի նոյեմբերի 4, վերադարձ 3-րդ կամ հավերժական։ Աշխարհահռչակ դիրիժոր, մեծ քաղաքացի և մտավորական, իմ իսկ բնութագրմամբ՝ Հայաստանի ամենաազատ և ամենաանկախ քաղաքացի Օհան Դուրյանին ժողովրդի իշխանությունը հավերժ վերադարձրեց Ազատության հրապարակ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի հարակից տարածք»,- ասաց Վահան Վարդապետյանը։     

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան