Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օհան Դուրյանի ներկայությունն այստեղ խորհրդանշում է նաև մեր բազմաթիվ քաղաքական գործընկերների ներկայությունն այս հրապարակում. Նիկոլ Փաշինյան

Այսօր Ազատության հրապարակում տեղադրվեց մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի արձանը։ Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն իր խոսքում նշեց, որ ինքը մեծ պատիվ և ուրախություն է ունեցել մաեստրո Օհան Դուրյանի հետ շփվելու գրեթե հավասարապես և՛ Օպերայի շենքի պատերից ներս, և՛ այս պատերից դուրս։  

Վարչապետի խոսքով՝ դա իրականում թերություն է, որովհետև ճիշտ բալանսը կլիներ, որ ավելի շատ շփվեր պատերից ներս, քան թե պատերից դուրս՝ այս հրապարակում։ 

«Երկու դրվագի մասին պիտի խոսեմ. առաջինը, երբ Ազատության հրապարակում Օհան Դուրյանի արձանը տեղադրելու գաղափարը ավելի մանրամասն հասկացա, ընկալեցի, տեսա, որ իսկապես շատ կարևոր է  Օհան Դուրյանի այսպիսի ներկայությունը Ազատության հրապարակում։ Որովհետև, կարծում եմ, Օհան Դուրյանի այս ներկայությունը Ազատության հրապարակում, ավելի ճիշտ՝ հենց այստեղ, խորհրդանշում է իր  ներկայությունը և՛ պատերից ներս, և՛ պատերից դուրս, իր ներկայությունը պատերից դուրս։ Օհան Դուրյանի ներկայությունն այստեղ խորհրդանշում է նաև մեր բազմաթիվ քաղաքական գործընկերների ներկայությունն այս հրապարակում, Արամ Սարգսյանի ներկայությունն է  ընդգծում, Վահագն Խաչատուրյանի ներկայությունն է ընդգծում, Վահրամ Դումանյանի ներկայությունն է ընդգծում, իմ ներկայությունն է  ընդգծում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։   
         
Նա նշեց, որ գուցե շատերը տեղյակ չեն, բայց 2007 թվականին Վահրամ Դումանյանի հետ այս հրապարակում մի շարք քաղաքական միջոցառումներ են իրականացրել։

Վարչապետը նշեց, որ չի ուզում շատ անուններ տալ, որովհետև հիմա խառը ժամանակներ են, և չգիտի՝ ում անունը տալիս անվանատերը դա դրական կընկալի, ում անունը տալիս կասի՝ ինչու է իր անունը շահարկում Ազատության հրապարակում։   

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան