Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանրային առողջապահության դոկտոր, պրոֆեսոր Կիմ Հեքիմյանը` առողջապահության նախարարի խորհրդական

Հանրային առողջապահության դոկտոր, պրոֆեսոր Կիմ Հեքիմյանը` առողջապահության նախարարի խորհրդական
Հասարակություն
14:06, 09 ноябрь 2022
Հանրային առողջապահության դոկտոր, պրոֆեսոր Կիմ Հեքիմյանը Նշանակվել է առողջապահության նախարարի խորհրդական․ այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։

«Առողջապահության նախարարությունն ուրախ է ողջունելու հանրային առողջապահության դոկտոր, պրոֆեսոր Կիմ Հեքիմյանին իր թիմում: Կիմը Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի դասախոս է, հանրային առողջապահության ոլորտում VP&S ծրագրի տնօրենի տեղակալ, Հայաստանում ամերիկյան համալսարանի դասախոս:

Նա մասնագիտացած է մոր և մանկան առողջության պահպանման, հատկապես` սնուցման ոլորտում: Բժիշկ Հեքիմյանը նշանակվել է առողջապահության նախարարի առողջապահական քաղաքականության հարցերով խորհրդական։

«Սփյուռքի համագործակցության այս մոդելը նոր է: Կան հանրային առողջապահության փորձագետներ ամբողջ աշխարհից, որոնք համախմբվում են մեր երկրի համար հասանելի, անաչառ ու բարձրորակ ծառայությունների մատուցման նոր մտահղացումներ կենսագործելու համար»,-ասում է Կիմը:

Առողջապահության նախարարության հետ Կիմ Հեքիմյանի համագործակցությանը նպաստել են «ԱՊՐԻ Արﬔնիա» կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտը և «ՀԵՆԱՐ» հիմնադրամը»,- ասված է հաղորդագրությունում։