Քաղաքացիակենտրոն
լրատվություն

1.5 միլիարդ դրամ՝ համայնքային խնդիրների լուծմանը՝ այս տարվա նախնական բյուջեով

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջն անդրադարձել է համայնքային հարցերի և ենթակառուցվածքների բարեկարգման գործում գրանցված առաջընթացին․

«45 մլն դոլարով Հայաստանի մի շարք համայքներ տեխնիկապես վերազինվել են, բարեկարգել տեղական ենթակառուցվածքները։ Բնակիչների կենցաղն ու գործը հեշտացվել է Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրով, որն իրականացվում է կառավարության, Համաշխարհային բանկի ու համայնքների համաֆինանսավորմամբ»։

Այս տարվա նախնական բյուջեն, որ կհատկացվի համայնքային խնդիրների լուծմանը, 1.5 միլիարդ դրամ է։