Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից հաստատված եւ հրապարակված տվյալների, Գեղարքունիքի մարզում լույս աշխարհ է եկել Երկիր մոլորակի 8 միլիարդերորդ մարդը

ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից հաստատված եւ հրապարակված տվյալների, Գեղարքունիքի մարզում լույս աշխարհ է եկել Երկիր մոլորակի 8 միլիարդերորդ մարդը
Հասարակություն
14:22, 15 ноябрь 2022
«Գեղարքունիքի մարզի Մարտունու  ծննդատանը լույս աշխարհ է եկել Երկիր մոլորակի ութմիլիարդերորդ մարդը։

Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատանը, համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից հաստատված եւ հրապարակված տվյալների, լույս աշխարհ է եկել Երկիր մոլորակի ութմիլիարդերորդ մարդը»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Աշխարհի ութմիլիարդերորդ մարդը համարվող նորածին Արփին՝  Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչներ  Կարեն Զաքարյանի եւ Անի Քոչարյանի  դուստրը, ծնվել է  2 կիլոգրամ 900 գրամ քաշով, 49 սանտիմետր հասակով, միանգամայն առողջ վիճակում։

Շնորհավորում եմ նորածնի ընտանիքին, փոքրիկ Արփիին ցանկանում անհոգ ու երջանիկ մանկություն, լուսավոր ապագա, միշտ խաղաղության մեջ շնչող արարչագործ հայրենիք»։