Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինքնաշխատ կերպով գեներացվելու են եկամուտները ՊԵԿ-ի կողմից. Բադասյանը՝ եկամուտների համընդհանուր հայտարարագրման մասին

Ինքնաշխատ կերպով գեներացվելու են եկամուտները ՊԵԿ-ի կողմից. Բադասյանը՝ եկամուտների համընդհանուր հայտարարագրման մասին
Հասարակություն
14:18, 17 ноябрь 2022
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն անդրադարձել է Հայաստանի բոլոր քաղաքացիների եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրմանը:  «Ինքնաշխատ կերպով գեներացվելու են եկամուտները ՊԵԿ-ի կողմից, առաջին փուլի սուբյեկտները մարդիկ են, որոնք հեշտությամբ կարող են հեշտությամբ իրենք էլեկտրոնային ներկայացնել հայտարարագրերը, հետագա փուլերում, եթե մարդիկ կդժվարանան, մեր սպասարկման սրահներում օգնություն կցուցաբերեն: Իրենց շատ բան չի մնում անելու, ընդամենը վերիֆիկացնել այն, ինչն ինքնաշխատ համակարգով գեներացվել է»,-ասաց Բադասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Նա նկատեց, որ նաեւ քաղաքացիներին սոցիալական կրեդիտներ են տրամադրելու, ինչը նշանակում է, որ քաղաքացիների մասին բավարար տեղեկություններ պետք է ունենան, որպեսզի հասցեական ու թիրախային օգնեն այն խմբերին, որոնց համար նախատեսված են արտոնություններ:

Նշենք, որ այսօր կառավարությունը որոշեց, որ 2023-ից սկսած Հայաստանում ներդրվում է եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը: Այն կիրականացվի 3 փուլով եւ կավարտվի 2025-ին: