Այսօր կեսօրին ադրբեջանցիները կրակել են Արցախի Հացի գյուղում տրակտորով գյուղաշխատանքներ իրականացնող քաղաքացու վրա՝ վնասելով տեխնիկան․ Արցախի ՆԳՆ․ լուսանկարներ

Հասարակություն
Այսօր ժամը 12:15-ին Հացի գյուղի 43-ամյա բնակիչ Իգոր Աբրահամյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է դիմել այն մասին, որ Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է արձակվել իր ուղղությամբ։
Արցախի ՆԳՆ-ն հաղորդում է, որ հրադադարի ռեժիմի խախտման պատճառով աշխատանքները դադարեցվել է։ Վնասվել է տրակտորի անվաթևը և անվասկավառակը։ Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը։ Նյութեր են նախապատրաստվում ռուսական խաղաղապահ զորակազմին ներկայացնելու համար։