Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շրջանառվում են «Մանկական Եվրատեսիլի» վերավաճառված և կեղծ տոմսեր

Շրջանառվում են «Մանկական Եվրատեսիլի» վերավաճառված և կեղծ տոմսեր
Հասարակություն
12:51, 22 ноябрь 2022
Շրջանառվում են «Մանկական Եվրատեսիլի» վերավաճառված և կեղծ տոմսեր: Այս մասին հայտնում է Առաջին ալիքը։

«Տեղեկացնում ենք, որ Մարզահամերգային համալիրում կատարվելու է տոմսերի նույնականացում և QR կոդերի ստուգում: Խնդիրներից խուսափելու համար հորդորում ենք տոմսերը գնել միայն tomsarkgh.am կայքից: Սահմանափակ քանակությամբ Ֆան զոնայի տոմսեր կվաճառվեն նաև Telcell-ով:

Վաճառքի այլ աղբյուրներ չկան: Զգույշ եղե՛ք խաբեության զոհ չդառնալու համար»,-ասված է հայտարարության մեջ: